19/01/2023 11:47
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին՝ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։
«ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։
Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը, որը հասցվել է նրանց և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։
Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։