19/01/2023 16:04
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին», - ասված է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեի ցավակցական հաղորդագրության մեջ։