19/01/2023 13:14
Ցավակցություններս եմ հղում մահացած զինծառայողների ծնողներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում. ՀՀ նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին․
«Սիրելի հայրենակիցներ,
Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:
Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:
Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»: