19/01/2023 12:35
Իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ)
Քաղաքական և քրեաիրավական պատասխանատվության մասին կխոսենք, երբ դեպքի մանրամասներն ամբողջությամբ պարզվեն, խոհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ քպ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազների գտնել և ամեն նչ փաթաթել մեկ մարդու վզին» , - ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: