19/01/2023 17:06
15 զինվոր է վառվում, վարչապետը հանգիստ տոնով է խոսում այդ մասին. Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասել է՝ իր համար անհասկանալի է՝ ինչպես է հնարավոր, որ ժամկետային զինծառայողը խաղաղ պայմաններում վառվի, մոխրանա:
Նա նշել է նաև, որ կատարվածի մասով որևէ բացատրություն ու պատճառաբանություն իր համար ընդունելի չէ․ պաշտպանության ու ներքին գործերի նախարարներն ի՞նչ էին անում կառավարության այսօրվա նիստին, ինչո՞ւ դեպքի վայրում չէին:
Երվանդ Թարվերդյանն ընդգծել է՝ ողբերգական իրադարձությունից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր իսկ ձեռքով հրաժարականի դիմում պետք է գրեր:
Մանրամասները՝ տեսանյութում