19/01/2023 16:55
Իշխանությունն է քաղաքական պատասխանատուն․ Որքան շուտ հեռանան, այնքան ավելի մեծ են շանսերը, որ երկիրը կփրկվի․ Վրթանեսյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի կապակցությամբ փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․
«ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել է, թե բա պաշտպանության նախարարը, իշխանությունն է քաղաքական պատասխանատուն երկրում տեղի ունեցած յուրաքանչյուր իրավիճակի համար, «Բայց դա չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին»։
Հարց. բա ինչո՞ւ են միանգամից տասնյակ սպաների պաշտոններից ազատել՝ առանց քննության։ Բա քավության նոխազ գտնելն էլ ուրիշ ո՞նց է լինում։
Մենք էլ գիտենք, որ իշխանությունն է քաղաքական պատասխանատուն։ Այնպես որ, ամբողջ իշխանությամբ՝ Նիկոլի գլխավորությամբ, ինչքան շուտ հեռանաք, այնքան ավելի մեծ են շանսերը, որ երկիրը կփրկվի»։