19/01/2023 20:21
Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը
Հունվարի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
«Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:
Կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով»,- նշված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: