19/01/2023 12:38
«Կիսում ենք կորստի ցավն ու վիշտը». Արցախի նախագահը ցավակցել է զոհված զինծառայողների հարազատներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ժողովրդի, իշխանությունների և իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։
«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը», - Facebook-ում գրել է Արցախի նախագահը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։