19/01/2023 17:17
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև
Շրջափակման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է պարենի սուր անբավարարության խնդրի առջև։ Արցախի կառավարությունը ներդնում է կտրոնային համակարգը՝ առաջնային նշանակության պարենային ապրանքները առավելագույնս համաչափ բաշխելու նպատակով։
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:
Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր սննդամթերքից մեկական կիլոգրամ և 1 լիտր ձեթ։
Սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման սպասարկման կետերը էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով ժամանակ առ ժամանակ հնարավորություն չեն ունենում սպասարկել քաղաքացիներին, ինչի մասին հավելյալ տեղեկատվություն է տրամադրվում Արցախի տեղեկատվական շտաբի կողմից։