19/01/2023 21:36
Հայաստանը ներկայացնող հրաձիգը բրոնզե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Հայաստանի հրաձիգ Բենիկ Խլղաթյանը մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում:
Ինչպես նշում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզիկը 10մ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարում 576 միավոր արդյունքով զբաղեցրել է որակավորման փուլի 8-րդ տեղը և մտել եզրափակիչ։ Ուժեղագույնների պայքարում Բենիկ Խլղաթյանը գրավել է 3-րդ հորիզոնականը և արժանացել է բրոզե մեդալի։
Նա մի քանի օր առաջ Էլմիրա Կարապետյանի հետ զույգում արծաթե մեդալ էր նվաճել Սլովենիայում կայացած միջազգային մրցաշարում: