19/01/2023 11:43
Ովքեր են հրդեհի հետևանքով ազատվել պաշտոններից. Սուրեն Պապիկյանը հրապարակեց ցանկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է, որ պետք է շատ կոնկրետ անհատական հետևանքներ լինեն զորամասում բռնկված հրդեհի հետ կապված։
Սուրեն Պպաիկյանը հայտարարեց, որ զբաղեցված պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը, նաև՝ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով, ինժեներական ծառայության պետը, ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։