19/01/2023 14:49
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել հայ զինծառայողների մահվան կապակցությամբ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ: Այդ մասին գրառում է արվել դեսպանության Facebook-ի էջում:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին, մերձավորներին և ծառայակիցներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին», - նշված է ցավակցական տեքստում։