19/01/2023 10:30
Կիսում եմ զոհված զինծառայողների ընտանիքների վիշտը. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն (Ruben Vardanyan) իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը», - Facebook-ում գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: