19/01/2023 09:55
Զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Նախնական տվյալներով՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: