19/01/2023 12:03
15 զինվորի կյանք խլած կացարանը 2020 թվականից է գործել որպես կացարան, այնտեղ սովորական պայմաններ չեն. Վարչապետ (Տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք վիրավոր Այրվածքաբանության կենտրոնում է, կառավարության նիստում զեկուցեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վնասվածքներն ավելի թեթև են, նշեց Ավանեսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 15 զինվորի կյանք խլած կացարանը 2020 թվականից է գործել որպես կացարան. այնտեղ սովորական պայմաններ չեն։
«Բայց դա ոչ մի բանի հետ կապ չունի, ցանկացած կացարանում, որտեղ մարդ է ապրում, ծառայում, պետք է պահպանվեն հակահրդեհային կանոնները»,- նշեց Փաշինյանը։
Նա հայտարարեց՝ կոմպրոմիս չի լինելու։
«Որտեղ չեն համապատասխանում հրդեհային կանոնները, գնացեք ու փակեք, ուղղակի գնացեք ու փակեք, ֆիզիկապես փակեք, թող ներդրողը պատշաճ ներդրումներ անի, հակահրդեհային կաննոները պահի, եթե ոչ՝ այդտեղ առևտուր անողները թող գնան, այլ տեղում անեն առևտուր, որտեղ հակահրդեհային կանոնները, անվտանգությունը պատշաճ ապահովված են, հակառակ դեպքում՝ մենք ուղղակի արձանագրելով՝ գնալու ենք առաջ», - նշեց Փաշինյանը։