20/01/2023 19:08
Կոտրված ջերմաչափ. Ինչ ռիսկեր կան մարդու առողջության համար
Ենթադրվում է, որ դասական՝ սնդիկով ջերմաչափերը տալիս են ջերմաստիճանի առավել ճշգրիտ ցուցանիշներ: Սակայն ապահովության առումով ռիսկեր կան։ Քանի դեռ սնդիկը գտնվում է ապակե կոլբայի մեջ, այն անվտանգ է մարդկանց համար, հակառակ դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։
Ջերմաչափից սնդիկը ակնթարթորեն հայտնվելով հատակին, ընկնում է դժվար հասանելի վայրեր և վնասակար գոլորշի է արձակում։ Եթե սնդիկը ժամանակին չհեռացվի սենյակից, ապա կառաջանա օրգանիզմի թունավորում՝ կուտակային թույնով։
Դասական՝ սնդիկով ջերմաչափը կարող է պարունակել մեկից երկու գրամ նյութ: Այս քանակությունը ապակե կոլբայի սահմաններից դուրս բավական կլինի տմարդու օրգանիզմը տարբեր աստիճանով թունավորելու համար. Սնդիկի թունավոր չափաբաժինը 0,4 մգ-ն է:
Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում այն իրավիճակները, երբ նյութը գտնվում է փոքր և փակ տարածքում՝ առանց օդի թափանցման:
Եթե սնդիկը վերացնելու միջոցներ չձեռնարկվեն, ապա այն կարող է աղտոտել մոտ 20 քառակուսի մետր տարածք։
Սնդիկից թունավորման առաջին ախտանիշները կարող են զգացվել թունավոր գոլորշիների ակտիվ ներշնչումից երկու ժամ անց:
Ախտանիշները հետևյալն են՝
մարմնի դող, թուլություն,
գլխապտույտ, գլխացավեր,
փորլուծություն, փսխում,
գիտակցության մթագնում,
մետաղի համ բերանում,
սրտի արագ աշխատանք:
Սնդիկից թունավորումը բուժելու համար անպայման է դիմել բժշկին։
Կոտրված ջերմաչափի սնդիկն ինքնուրույն հավաքելու դեպքում, մեծ է քրոնիկական թունավորում ստանալու հավանականությունը։ Տվյալ դեպքում նկատվում է տուժածների վիճակի կայուն վատթարացում, սկսում են քայքայվել բոլոր կենսական օրգանները՝ թոքերը, լյարդը, երիկամները, արյունատար անոթները, սիրտը, կենտրոնական նյարդային համակարգը, նկատվում է անպտղություն։
Հնարավոր չէ ինքնուրույն վերացնել թունավոր մետաղի արտահոսքի հետևանքները:
վնասված ջերմաչափի մասնիկները մաքրելու համար խստիվ արգելվում է օգտագործել՝
ցախավել, փոշեկուլ,
խոնավ կտորներ,
կենցաղային լվացող միջոցներ։
Նույնիսկ եթե սնդիկի տեսանելի մասնիկները հեռացվեն, նյութը կմնա դժվար հասանելի վայրերում՝ հատակի ճեղքերում, տախտակների տակ և այլն:
Թունավոր նյութի բոլոր մասնիկները գտնելու համար անհրաժեշտ կլինի զանգահարել հատուկ մասնագետի: Թունավոր գոլորշիները կարելի է հայտնաբերել միայն սնդիկի հաշվիչների մասնագիտացված համալիրի միջոցով:
Վտանգավոր նյութերի հետ վարվելու մասին գործող օրենսդրության համաձայն՝ խստիվ արգելվում է դրանք նետել կենցաղային աղբի տարաների կամ ջրի մեջ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։