20/01/2023 11:35
Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։
«Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամին։ Ես իմ սրտանց շնորհակալությունն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը ցուցաբերած աջակցության համար»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ քննարկումներին ու դրա արդյունքում ընդունված բանաձևին։