20/01/2023 11:45
Պատրաստ ենք հանդիպել Միրզոյանի և Լավրովի հետ. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հետ։
«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը», - ասել է նա։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցություններին։
«Հայաստանը հրաժարվել է մասնակցել մոսկովյան բանակցություններին, ինչը նաև բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։