Միրզոյանի պնդումները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր մեջքի հետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը․ Արմեն Աշոտյան

20/01/2023 20:31

Միրզոյանի պնդումները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր մեջքի հետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը․ Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մի շարք պնդումների, որոնք նա հնչեցրել է իր վերջին հարցազրույցում․

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնին «թառած» տխրահռչակ Արարատ Միրզոյանը հերթական ինքնահարցազրույցն է տվել «Արմենպրես» գործակալությանը:

Ինչի՞ մասին է այդ հարցազրույցը:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային քաղաքական օրակարգի ուշադրությունը պահպանվում է, ցավոք սրտի, ոչ այնքան Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակի, որքան աշխարհաքաղաքական շահերի ու խաղերի համատեքստում:

Արարատ Միրզոյանի ինքնահարցազրույցի առիթը, ըստ ամենայնի, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավար կազմի կողմից հնչեցված մի շարք դրույթներն են, որոնց նա փորձել է արձագանքել:

1. Արարատը «խնամքով» շրջանցել է ամենակարևոր հարցը, թե որ փաթեթի շուրջ են տեղի ունենում բանակցությունները, մինչդեռ նրա, Նիկոլի և ՔՊ-ական այլ դուրսպրծուկների վերջին հանրային խոսքից ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են Արևմտյան տարբերակով, որը, հիշեցնեմ, խաչ է քաշում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ապագա կարգավիճակի վրա:

2. Արարատը պնդել է, որ Հայաստանը կրկին ինչ-որ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, բայց հերթական անգամ այդ առաջարկությունների բուն բովանդակությունը հասանելի չէ հայ հասարակությանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ մեր մեջքի ետևում վարվում են բանակցություններ, որոնք ակնհայտորեն տրորում են հայկական, պետական, ազգային շահերի կարմիր գծերը:

3. Զավեշտալի է, որ Արարատ Միրզոյանը, ով թուլամորթաբար փախավ Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունից և կորցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ներկայությամբ Հայաստանի պահանջները արտահայտելու շանսը, խոսում է այն մասին, որ անկախ այդ հանդիպման հետաձգումից, հայկական կողմն ինչ-որ առաջարկներ է փոխանցել:

4. Պակաս զավեշտալի չէ այն պնդումը, որ Հայաստանը «միջազգային հանրության հորդորներին ականջալուր է» և պատրաստ է ավելի ինտենսիվ բանակցել այն դեպքում, երբ միջազգային քաղաքական ճնշման կիզակետում պետք է լիներ ոչ թե Հայաստանը, որն առանց այդ էլ դավաճանական իշխանությունների ջանքերով չափից ավելի իջեցրել է նշաձողը, այլ ՝ Ադրբեջանը, որն ակնհայտորեն սադրիչ և ագրեսիվ գործողություններ է շարունակում իրականացնել Արցախի և Հայաստանի հանդեպ:

5. Նիկոլի սադրանքից մազապուրծ եղած եւ դրա համար դիվանագիտական ծառայության ղեկավար դարձած Արարատ Միրզոյանը նաև պնդում է, որ Հայաստանը որևէ լիազորություն չունի Լաչինի միջանցքի հետ կապված՝ հղում անելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի վրա, կրկին սվաղելով այն փաստը, որ Հայաստանի գործող ղեկավարությունն է հասցրել իրավիճակը նման եռակողմ հայտարարության, ստորագրել է այդ հայտարարության տակ և «ջարդել» է Լաչինի միջանցքի այս աղետալի վիճակը Արցախի ժողովրդի գլխին:

6. Պակաս սրիկայություն չէ նաև ԼՂ ներքաղաքական իրավիճակին վերաբերող ակնարկը. ԼՂ ներքաղաքական կյանքը որևէ առնչություն չպետք է ունենար Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և այն ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող անձի պատասխանատվության տիրույթում չէ:

7. Միրզոյանի՝ Լավրովյան վերջին ասուլիսին հնչած ադրբեջանական կողմի ականապատման մեղադրանքներին վերաբերող անդրադարձը նույնպես ուշացած է. երկու օր է անցել: Հայ քաղաքական մտքի առողջ հատվածն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին:

8. Ինչ վերաբերում է 2021 թվականի արտադրության հայկական ականների՝ ադրբեջանցիների ձեռքերում հայտնվելու փաստին, ապա ևս մեկ անգամ արձանագրենք, որ դա հնարավոր է դարձել միմիայն բանակի, Հայաստանի պաշտպանության, ԶՈՒ նկատմամբ ունեցած ընդհանուր բարձիթողի վիճակի, պատեհապաշտներին կադրերի նշանակումներով խրախուսելու քաղաքականության հետևանքով, որի արտացոլումն էր նաև երեկվա ողբերգական դեպքը:

9. Հայաստանի արտաքին քաղաքականության սնանկության մասին փաստում է Արարատի նաև հետևյալ «միտքը»՝ «որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ միջանցքը փակ է, թող ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք խումբ ուղարկի»: Այսինքն ՝ 40 օրվա ընթացքում ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել, Արարատի փաստմամբ, միջազգային հանրությանն անհերքելի տվյալներ և ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը:

10. Հատկանշանակ է, որ Միրզոյանը «լայաղ» չի արել անդրադառնալ Եվրոպական Խորհրդարանի երեկ ընդունած բանաձևին ՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված, որն անկախ այն հանգամանքից, որ աշխարհաքաղաքական գնահատականներ էր պարունակում ռուս-արևմտյան հակամարտության պարագայում, այնուհանդերձ, հստակ մեղադրում է ադրբեջանական կողմին և հղում է անում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնց թվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։

11. Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպման ՝ Արարատի տված մեկնաբանություններին, ապա ակնհայտ է, որ սրանք նույնպես ուշացած են:

Առաջին անգամ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին նման ձևաչափը տապալելու մեջ ոչ թե Դավոսյան ֆորումում, այլ ՝ մի քանի շաբաթ առաջ Բաքվում արտասահմանցի լրագրողների և փորձագետների հետ տեղի ունեցած միջազգային հանդիպման ժամանակ:

Հ. Գ. Եվ, ի դեպ, Դավոսի մասին. մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը և իր թափթփուկները սիրում էին գնալ այնտեղ և «վիզը ծռած» նկարվել Ալիևի հետ: Այսօր, երբ ցանկացած միջազգային շփման հնարավորություն պետք է օգտագործել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ներկայացման, առաջխաղացման, Արցախի ժողովրդի ձայնը բարձրացնելու համար, Հայաստանի և ոչ մի պաշտոնյա Դավոսում ներկայացված չէ:

Անգամ ՀՀ նախագահի պաշտոնին «թառած» Վահագն Խաչատուրյանը, որ անցյալ տարի, ըստ ամենայնի, բավարարել էր իր տուրիստական հետաքրքրությունները Դավոսի հետ կապված, հարկ չի համարել այս տարի գնալ և խոսել:

Դրա փոխարեն Ալիևը բազմաթիվ հանդիպումներում առաջ է տանում Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական կեղծ թեզերը, որոնց դեմն առնող չկա:

Արարատի խղճուկ հարցազրույցն ընդամենն ընդգծում է պրոբլեմի սրությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:42 Պաշտպանության բանակն իմ արու զավակն էր․ այսօրվա անելիքը՝ մի փամփուշտ՝ ուղղությունը դեպի Ստեփանակերտ (Տեսանյութ) Այսօր, 15:20 «Ուրախ եմ, որ այսօր էլ ողջ եռանդով շարունակում եք ստեղծագործել»․ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակի առթիվ Այսօր, 15:00 Սպանություն` բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ Լուսանկար Այսօր, 14:56 Կարևոր է, որ պաշտպանի աշխատակազմին շենքի հատկացման որոշմանը հաջորդիվ մեկնարկի վերանորոգումը․ ՄԻՊ Այսօր, 14:42 Վանաձորում ձին ընկել է դիտահորը Այսօր, 14:29 «Փաշինյանին թվում ա, թե դեմքն էդպես են փրկում». Զուրաբյանը՝ վարչապետի սափրվելու մասին Այսօր, 14:20 Վրաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքները Այսօր, 14:14 Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա ներկ են լցրել Այսօր, 14:09 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան Այսօր, 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) Այսօր, 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Այսօր, 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր Այսօր, 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին Այսօր, 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա Այսօր, 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) Այսօր, 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) Այսօր, 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին Այսօր, 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար Այսօր, 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Այսօր, 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը Այսօր, 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը Այսօր, 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը Այսօր, 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր Այսօր, 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա Այսօր, 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված Այսօր, 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի Այսօր, 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ Այսօր, 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները 15/11/2024 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին 15/11/2024 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը 15/11/2024 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան 15/11/2024 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) 15/11/2024 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) 15/11/2024 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար 15/11/2024 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին 15/11/2024 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 15/11/2024 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում 15/11/2024 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 15/11/2024 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) 15/11/2024 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) 15/11/2024 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) 15/11/2024 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան 15/11/2024 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը