20/01/2023 13:21
Ցավով եմ ընդունում բանակի թերությունները․ որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ բանակում երբեք չի եղել նման դեպք, ինչը տեղի ունեցավ երեկ՝ Գեղարքունիքում։
«Ես շատ ցավով եմ ընդունում բոլոր այն թերությունները, որ տեղի են ունենում բանակում, ես չեմ ուրախանում դրանով, որևիցե մեկը չի ուրախանում նրանով, որ 15 հոգի հրդեհի հետևանքով զոհվել է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Օհանյանի խոսքով՝ վերջին տարիներին բավականին լուրջ հարված է հասցվել բանակի կարգապահությանը։
«Երբ իջնում է կարգապահության մակարդակը, լինում են նաև արտակարգ պատահարներ», - նշեց նա։
Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց՝ այս դեպքը պետք է ահազանգ լինի, որ մնացած կարևոր հատվածներում, կարևոր ուղղություններում ուսումնասիրեն, վերահսկեն իրավիճակը։