21/01/2023 18:20
Շրջափակման պայմաններում Արցախում չի գործում 117 դպրոց․ 20 000 երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով Արցախի Հանրապետությունում հունվարի 19-ից ժամանակավորապես դադարեցվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ընդհանուր առմամբ դադարեցվել է 117 դպրոցների աշխատանքը։ Դրա հետևանքով գրեթե 20 000 երեխա զրկվել է կրթություն ստանալու հնարավորությունից: