21/01/2023 13:26
Տեղի ունեցած ողբերգության պատճառը ԴՆԹ մակարդակում պետք է փնտրել, կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքը բացակայում է. Վարչապետ
Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերից, այսօր Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշները ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ։
Իսկ պրոբլեմներն, իրականում, ոչ թե մակերեսին երևացողներն են, դրանք, կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են։ Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է», - հայտարարեց Փաշինյանը։