21/01/2023 09:49
«Հրապարակ». Լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, և անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի և 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, և անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից: Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, և անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում և տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:
Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ և մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։ Վիսկիներն արժեն 27 և 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ։ Հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել»։