23/01/2023 19:52
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս խուսափել դեմքը սրբիչով չորացնելուց
Մեզնից գրեթե յուրաքանչյուրը լվացվելուց հետո դեմքը չորացնում է սրբիչով։ Ինչ-որ մեկը դա անում է նրբորեն, որ չվնասի մաշկը, իսկ ինչ-որ մեկը` կոպիտ՝ չմտածելով, թե ինչպես է գրգռվում մաշկն այդ ժամանակ։
Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքն ընդհանրապես չսրբել կտորե սրբիչներով, անհրաժեշտության դեպքում օգտագործել մեկանգամյա օգտագործման համար նապատեսված թղթե անձեռոցիկներ։ Իհարկե, դժվար կլինի հաղթահարել մանկուց զարգացած սովորությունը, բայց այն անմիջական կապ ունի մաշկի խոնավացման, այտուցների վերացման և առանձգականության հետ։
Մաշկաբաններն ու կոսմետոլոգները համակարծիք են, որ մաշկը չորացնելու այս մեթոդն անվտանգ է։ Իսկ սրբիչը մի քանի անգամ օգտագործելիս դեմքի մաշկի հյուսվածքներում սկսում են կուտակվել բակտերիաներ: Դրանց շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծվում գրգռվածության և բորբոքումների առաջացման համար։ Ավելին, հյուսվածքներում կուտակվում է կեղտ, որը չի երևում անզեն աչքով։ Այն խցանում է ծակոտիները, արդյունքում նվազում է դեմքի մաշկի խնամքի արդյունավետությունը։
Լվացվելուց հետո մեծանում է մաշկի զգայնությունը մեխանիկական սթրեսի նկատմամբ։ Ինտենսիվ շարժումներով դեմքի մակերեսը սրբիչով տրոորելու հետևանքով առաջանում են միկրոճաքեր, որոնց միջով խոնավությունը արագ գոլորշիանում է։
Դեմքը սրբիչով հաճախակի չորացնելու սովորությունը կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝
Վաղաժամ ծերացում. Եթե դեմքը ուժեղ տրորեք սրբիչով, ապա էպիդերմիսի ձգված մանրաթելերի պատճառով փոքրիկ կնճիռներ կհայտնվեն։
Մաշկային խնդիրներ. Մաշկի յուղայնությունը մեծանում է, առաջանում է ցան, ակնե՝ կզակի և T գոտում։ Պաթոգեն միկրոբները բազմանում են սրբիչի հյուսվածքներում, հատկապես, եթե այն մաքուր չէ։ Ավելին, եթե դեմքի վրա ինչ-որ տեղ բշտիկ հայտնվի, ապա սրբիչով սրբելուց հետո այն կվնասվի, և դրա պարունակությունը կընկնի մաշկի առողջ հատվածների վրա՝ առաջացնելով բորբոքում։
Լվացվելուց հետո մաշկը պետք է խոնավ պահել, ոչ թե թաց: Մաշկը կարելի է չորացնել նաև առանց սրբիչի՝ մերսման միջոցով։ Ավելորդ խոնավությունից ազատվելու համար պետք է թեթև շոյել մաշկը, տարածել ձեռքի ափերը դեմքի վրայով:
Այս մեթոդը թույլ է տալիս բարելավել արյան շրջանառությունը, արդյունավետ և արագ դարձնել դեմքի խնամքի համար նախատեսված միջոցների ակտիվ բաղադրիչների ներթափանցումը հյուսվածքներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։