23/01/2023 11:28
Եթե Ալիևը ճիշտ է, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում միջազգային փաստահավաք առաքելությունը. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։
«Լաչինի միջանցքը 43 օր շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Ալիևը շարունակում է միջազգային բոլոր գործընկերներին համոզել, որ միջանցքը բաց է և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնել։
Եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում փաստահավաք միջազգային առաքելությունը», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։