23/01/2023 13:05
ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում. ԱԺ նախագահ
Դեպի Արևմուտք վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ինչով է պայմանավորված Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Հայաստան։
«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում», - ասաց ԱԺ նախագահը։