23/01/2023 11:43
Հրդեհից մահացած 15 զինվորների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը հունվարի 22–ին ավարտվել է, զինվորների դիերը փոխանցվել են ծնողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քննչական գործողությունները շարունակվում են։ Համակողմանիորն հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ մարդ։ Այս պահին որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի», - ասել է Աբրահամյանը։