23/01/2023 10:13
Տոյվո Կլաարը կժամանի Երևան
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։
«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորում», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա։