23/01/2023 17:04
ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայմանը․ Հայտարարություն
ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։
«ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծմանը` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի սահմաններին կայունության ապահովմանը»,- նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
Նախատեսվում է առաքելությանը երկու տարի ժամկետով մանդատ տրամադրել, իսկ օպերատիվ շտաբը տեղակայել Հայաստանում։
«Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ առաքելությունը կիրականացնի պլանավորված պարեկություն և կներկայացնի իրավիճակի մասին հաշվետվություններ, որոնք կամրապնդեն ԵՄ-ի ըմբռնումը՝ տեղում իրավիճակի վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում: