23/01/2023 21:21
Արայիկ Հարությունյանը Փարիզի քաղաքապետի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։
«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասն ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերը՝ իրավիճակը լիցքաթափելու համար»,- տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: