23/01/2023 20:35
Հրաձգության միջազգային մրցաշարերի արդյունքներով՝ Հայաստանի թիմը գրավել է հինգերորդ տեղը
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ավարտվել է հրաձգության ISSF Grand Prix անվանումով միջազգային մրցաշարը: Ատրճանակավար խառը զույգերի պայքարում Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան երկյակը դարձել է երրորդ մրցանակակիր: Նրանք իրենց դիպուկությունը դրսևորել են օդամղիչ զենքով, 10մ հեռավորությունից, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Իրար հաջորդած Սլովենիայի և Խորվաթիայի համանուն մրցաշարերի ընդհանուր արդյունքների հանրագումարով ՀՀ թիմը գրավել է հինգերորդ տեղը:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սեյրան Նիկողոսյանը ասել է, որ փետրվարի 17 - ից մինչև մարտի 5 -ը մեր առաջատար նշանառուները ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Լեհաստանի Բելաստոկ քաղաքում: Այնտեղից հրաձիգները կմեկնեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլին և հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդ ստուգատեսը առավել կարևորվում է նրանով, որ խաղարկվելու են ընթացիկ մրցաշրջանում Լեհաստանում կայանալիք Եվրոպական և Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: