23/01/2023 14:29
Հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ
2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, հայտնում են Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։
«Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որի համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։
Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի»,- նշվում է հաղորդագրությունում։