23/01/2023 12:06
Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնումն անհրաժեշտություն է. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը նա ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։
Նա նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։