23/01/2023 11:58
2022թ․ օգոստոսի 1-ից 2023թ․ հունվարի 20-ը Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 558 դեպք
2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք. տվյալները ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։
Փաստացի, արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։
555 բուժառու առողջացել է։
Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 159 թեստավորում:
2022թ․օգոստոսի 1-ից 2023թ․ հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 558 Covid-19-ի դրական դեպք: