24/01/2023 18:42
Ինչ հիվանդությունների մասին է հուշում քաղցածության մշտական զգացողությունը
Առողջ և բալանսավորված սննդակարգը հանդիսանում է առողջության պահպանման հիմնական նախադրյալներից մեկը։ Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը կարող է ուտել և միևնույն ժամանակ ունենալ սովի զգացում։ Մասնագետներն այն կարծիքին են, որ սովի մշտական զգացումը վտանգավոր նշան է և կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին։
Կուշտ լինելու զգացողության բացակայությունը կարող է լինել ստամոքսի ընդլայնվածության, մակաբույծի առկայության, շաքարային դիաբետի և վահանաձև գեղձի պաթոլոգիայի նշան։
Եթե ստամոքսի այտուցվածության պատճառը մեծ չափաբաժիններով սննդի սպառման հետ է կապված, ապա խնդիրը կարելի է վերացնել՝ կրճատելով չափաբաժինները․ ուտել քիչ, բայց հաճախ:
Մարդու ստամոքսը մկանային առաձգական օրգան է, որի ծավալը մոտավորապես 500 մլ է։ Երբ մենք ուտում ենք, ստաոքսի պատերը ձգվում են՝ տեղավորելու սնունդը։ Մեծ չափաբաժիններ ընդունելու դեպքում պատերը լայնանում են, և ժամանակի հետ մարդուն սկսում է ուղեկցել սովի մշտական զգացումը։
Մշտական սովի զգացումը կարող է տանջել հելմինթոզով կամ մակաբույծով հիվանդին, մակաբույծներն առաջանում են վատ տապակած միս, գետի ձուկ կամ ոչ մաքուր ջուր օգտագործելու պատճառով. Օրինակ՝ լյարդի ֆլյուկ, ասկարիազ, էխինոկոկոզ և այլ տեսակների մի մասը հասնում է մինչև 10 մ-ի։
Դիաբետով հիվանդների չափազանց մեծ ախորժակը կարող է հանգեցնել գիրության։ Հետևաբար, սննդակարգում գլյուկոզայի մակարդակը պետք է վերահսկվի։
Սովի զգացում կարող է առաջանալ նաև ստամոքսահյութի թթվայնության բարձրացման պատճառով։
Վահանաձև գեղձի պաթոլոգիայի դեպքում, բացի սովից, առաջանում է նաև թուլություն, դյուրագրգռություն, կարող է սկսվել նաև մազաթափություն։ Նմանատիպ ախտանիշների դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի և անցնել համապատասխան հետազոտություն։
Կա նաև հակառակ երևույթը, երբ սովի զգացումն ուժեղ է, մարդն ավելի շատ է ուտում, բայց չի գիրանում, նույնիսկ նիհարում է. Այս պարագայում ևս անհրաժեշտ է դիմել մասնագետի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։