24/01/2023 15:27
Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» կիրառման գործով Հայաստանը հուշագիր է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։
«2023 թվականի հունվարի 23-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» մեկնաբանման և կիրառման գործով Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել հուշագիր, որը մանրամասն ներկայացնում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի»՝ տասնամյակներ շարունակվող կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
On 23 January 2023, Armenia filed its Memorial at the #ICJ in the case concerning the interpretation and application of the #ICERD against Azerbaijan, which provides detailed accounts of decades-long grave violations of the #ICERD by #Azerbaijan
— Yeghishe Kirakosyan (@YeghisheK) January 24, 2023