24/01/2023 10:37
Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը մրցել է Սեբաստիան Կորդայի հետ, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:
Առաջին երկու սեթերը Խաչանովը հաղթել է 7:6, 6:3 հաշվով։
Կիսաեզրափակչում Խաչանովը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս-Իրժի Լեգեչկա հանդիպման հաղթողի հետ։