25/01/2023 21:00
Վալերի Մելաձեի համերգները Ռուսաստանում հերթով չեղարկվում են
Մարտի 8-ին մոսկովյան հայտնի «Բարվիխա Luxury Village» համերգասրահում Վալերի Մելաձեի ծրագրված համերգի փոխարեն կկայանա Վլադիմիր Պրեսնյակովի համերգը, հայտնել է «Ռիա Նովոստի»-ն։
Այս համերգից բացի, չեղարկվել են նաև Մելաձեի այլ համերգներ, որոնք նախատեսված էր անցկացնել Սիբիրի քաղաքներում արտիստի հյուրախաղերի ժամանակ։ Մասնավորապես, չեղարկվել են մայիսի 4-ին՝ Իրկուտսկում, մայիսի 2-ին՝ Կրասնոյարսկում նախատեսված համերգները։
Նշենք, որ Վալերի Մելաձեն Դուբայում ամանորյա միջոցառման ժամանակ հնչեցրել էր ուկրաինական ազգայնականների լոզունգը, որից հետո ՌԴ Պետդումայում առաջարկ էր հնչել՝ զրկել նրան կոչումներից և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Մեկնաբանելով իր խոսքերը՝ Վալերի Մելաձեն ասել էր, որ ոչ մեկի նկատմամբ ատելություն չի տածում, հակառակը, երազում է, որ «մերձավոր ժողովուրդների միջև համերաշխություն հաստատվի»։