25/01/2023 14:00
Հրապարակվել է ԱԷԿ-ի գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզը
«Նոր բլոկների օգնություն» ոլորտային աշխատանքային խումբը (NUA I-WG) հրապարակել է Գործառնական պատրաստության ճանապարհային քարտեզի նոր տարբերակը (Roadmap to Operational Readiness), որին կարելի է ծանոթանալ այստեղ: Ճանապարհային քարտեզը համապարփակ ուղեցույց է, որը կօգնի նոր միջուկային նախագծերին նախապատրաստվել ատոմակայանների անվտանգ և արդյունավետ շահագործմանը:
Այս աշխատանքային խումբը առևտրային ատոմային էներգետիկայի մարմին է, որը գործում է ԱԷԿ Շահագործող Կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ԱԷԿ ՇԿՀԱ) աջակցությամբ: Դրա կազմում են աշխարհի միջուկային էներգետիկ ընկերությունների ներկայացուիցիչներ՝ ԱԷԿ ՇԿՀԱ-ի, ՄԱԳԱՏԷ-ի և էլեկտրաէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) փորձագիտական աջակցությամբ:
Ճանապարհային քարտեզը՝ արդյունաբերության ինտեգրված ուղեցույցների, քաղված դասերի, հաջողված փորձի և ոլորտի ընտրված տեղեկատու նյութերի հավաքածու է: Այն մշակվել է NUA I-WG-ի անդամների հավաքական փորձի և գիտելիքների հիման վրա, որը միավորում է աշխարհի միջուկային գործող կազմակերպություններին և միջազգային միջկառավարական և արդյունաբերական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ճանապարհային քարտեզի նյութերը կիրառելի են ռեակտորային կայանների բոլոր սերունդների և տեսակների համար:
«Սա NUA I-WG-ի աշխատանքի նշանակալի արդյունք է։ Ունենալով 18 երկրներում կառուցվող 53 էներգաբլոկ, ես վստահ եմ, որ ճանապարհային քարտեզը կդառնա տեղեկատու ԱԷԿ-ի նոր օպերատորների բոլոր ղեկավարների համար և կնպաստի ատոմակայանի կառուցումից շահագործման արդյունավետ անցմանը` ծախսերի զգալի խնայողությամբ», - մեկնաբանեց NUA I-WG նախագահ, «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ - բիզնեսի զարգացման գծով տնօրեն Նիկիտա Կոնստանտինովը:
NUA I-WG-ի ճյուղային աշխատանքային խումբը շարունակում է աշխատել մի շարք կարևոր ուղեցույցների վրա, որոնք օգտակար կլինեն ատոմակայանների բոլոր օպերատորների համար ամբողջ աշխարհում: Ոլորտը հրավիրում է բոլոր ատոմային ընկերություններին, որոնք կառուցում են ատոմակայաններ, միանալու իր գործունեությանը։ NUA I-WG-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ՇԿՀԱ ԱԷԿ տարածաշրջանային կենտրոններից: