25/01/2023 11:10
Թուրքիան չեղարկել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու խորհրդակցությունները
Թուրքիան չեղարկել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու խորհրդակցությունները։ Փետրվարին նախատեսված խորհրդակցությունները հետաձգվել են, հայտնել է TRT հեռուստաալիքը։ Նոր ամսաթիվ չի հայտարարվել։
Վերջերս Անկարան զայրացած արձագանքել էր Շվեդիայում աջ ծայրահեղականների ցույցին, որի ժամանակ նրանք այրել էին Ղուրանը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր. «Եթե դուք հարգանք չեք ցուցաբերում Թուրքիայի Հանրապետության կամ մահմեդական կրոնական համոզմունքների նկատմամբ՝ չեք կարող մեզանից որևէ աջակցություն ստանալ, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին»: