Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մաս. Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկում է ծավալվել ՄԹ խորհրդարանում

25/01/2023 16:00

Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մաս. Լաչինի միջանցքի վերաբերյալ քննարկում է ծավալվել ՄԹ խորհրդարանում


Միացյալ Թագավորության Համայնքների պալատում հունվարի 24-ին կազմակերպվել էր հատուկ քննարկում՝ նվիրված Լաչինի միջանցքի փակմանն ու դրա հումանիտար հետևանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումների ժամանակ ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է, որ անցյալ տարի մեկնել էր ՀՀ և տեղում տեսել, թե ինչ է կատարվում։

«Ներկայիս վիճակը 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է։ Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Հայաստանի անքակտելի մասը։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչության Էթնիկ զտման քաղաքականություն է վարել՝ այդ թվում ահաբեկիչների միջոցով։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումներ են եղել, Ադրբեջանը ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը գրավել է Հադրութը, Շուշին, որոնք հայկական տարածքներ են։ Ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել, արտադատական սպանություններ են կատարել հայ գերիների նկատմամբ, բարձրախոսներով կոչ էին անում ԼՂ հայերին հեռանալ ԼՂ-ից։ Լաչինի միջանցքի փակմանը մասնակցում են «գորշ գայլերի» ներկայացուցիչները։ Ադրբեջանի հատուկ ծառայության ուժերը ևս ներկա են եղել Լաչինի միջանցքի փակմանը։ Գազամատակարարումը, հոսանքը, ինտերնետ կապը կտրվել են Ադրբեջանի կողմից։ Սա դիտավորյալ և հաշվարկված էթնիկ զտման քաղաքականություն է։  Ես այստեղ կոչ եմ անում նաև ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - նշել է Լոութընը։

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ Ջեսիկա Մորդընն իր հերթին նշել է.

«44 օր է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր վիճակը շարունակվում է։ ԼՂ ժողովուրդը չի կարողանում տեղաշարժվել, ծանր ձմեռվա իրավիճակում էներգետիկ բլոկադայի մեջ է, սննդի, դեղորայքի պակաս կա։ 120․000 մարդ շրջափակման են ենթարկված։ Սա մտադրված գործողություն է։ Գազն են անջատել ձմռան ցուրտ ամսին, երբ -5 է, դպրոցներն են փակ, հիվանդանոցները չեն կարողանում բուժօգնություն տրամադրել, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ի՞նչ է անում ՄԹ կառավարությունը այլ երկրների կառավարությունների հետ միասին այս վիճակին վերջ տալու համար։ Անհրաժեշտ է օդային հաղորդակցություն բացել դեպի Լեռնային Ղարաբաղ, միանալ Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևի դրույթներին։ Ես Ուելսից եմ, այնտեղ Հայոց ցեղասպանության եզակի հուշահամալիր է տեղադրված ՄԹ-ում։ Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այս իրավիճակին վերջ տալու համար»։

Դեմոկրատական-յունիոնիստական կուսակցությունը ներկայացնող Ջեյմ Շենոնն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի փակումն աղետ է, 120 հազար հայ քրիստոնյա բլոկադայի մեջ է, գազ, հոսանք, սնունդ, դեղորայք չկա։

«Genocide Watch –ն իրավիճակն Էթնիկ զտում է համարում։ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ ՄԹ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում քրիստոնյա հայերին պաշտպանելու համար։ ՌԴ խաղաղապահները չեն կարողանում ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Ադրբեջանն ապօրինի ռուսական գազ է արտահանում Եվրոպա»,- նկատել է նա:

Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Քարոլ Մոնագընի բնորոշմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը թշնամանքի վերջին դրսևորումն է Ադրբեջանի կողմից։ Ընտանիքները բաժանված են, դեղորայք, գազ, հոսանք, սնունդ չկա։ Հումանիտար ծանր վիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղում։

«Մենք պետք է դիտարկենք պատժամիջոցները, օդային հաղորդակցության բացումը ԼՂ համար։ 120 հազար մարդ ծանր իրավիճակում է»,-ասել է նա:

Նույն կուսակցությունից Քրիս Լոուն էլ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործություն է համարել։ Նա նշել է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ թշնամական հռետորաբանություն է կիրառում Հայաստանի նկատմամաբ։ Ուժով ցանկանում է դատարկել ԼՂ-ն։

«Մեկ տասնյակից ավել միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ նշել են, որ առկա են էթնիկ զտման և ցեղասպանության նախանշաններ Լեռնային Ղարաբաղում։ ՄԹ կառավարությունը պետք է վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նկատել է նա:

Մարթին Դեյը մատնանշել է, որ Հայաստանը որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն, պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա.

«Հումանիտար աղետ է Լեռնային Ղարաբաղում, կամ Արցախում, ինչպես հայերն են ասում։ Լաչինի միջանցքը միակ կապուղին է, որն արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար մարդ դաժան տառապանքների է ենթարկված։ Genocide Watch-ը զգուշացնում է ցեղասպանության նախանշանների մասին։  Ալիևը հայտարարում է, որ Երևանը Ադրբեջանի պատմական տարածք է։ Ադրբեջանը կեղծ խոսույթներ է շրջանառում ԼՂ հայերին էթնիկ զտման համար։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները ևս պետք է դիտարկվեն։ Հայաստանը, որպես տարածաշրջանում ժողովրդավարական պետություն , պետք է ավելի մեծ աջակցության ստանա արժանանա»։

ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի անդամ, անկախ պատգամավոր Ռուպա Հաքն էլ նկատել է, որ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։

«Լաչինի միջանցքը փակ է։ Ադրբեջանը, ոգևորված ՌԴ անտարբերությամբ, էթնիկ զտումներ է իրականացնում։ Թուրքիան ևս ընդգրկված է եղել հակամարտության մեջ։ Հումանիտար իրավիճակը ծանր է Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը խափանում է գազի մատակարարումը, երեխաները բաժանված են իրենց ծնողներից։ Ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ զգալիորեն բացակայում են»,- ասել է նա:

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Սթիվեն Դաութը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, ու կոչ է անում՝ շրջափակմանը վերջ դնել:

«120․000 մարդ ծուղակի մեջ է, ինտերնետ, հոսանք, դեղորայք, սնունդ չկա։ Ի՞նչ քայլեր է ՄԹ կառավարությունը ձեռնարկել խնդիրը հանգուցալուծելու համար»,-ասել է նա:

ՄԹ Ֆորին Օֆիսի Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով նախարար Դեյվիդ Ռութլին նշել է, որ ՄԹ-ն աջակցում է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից ձեռնարկված քայլերին: Նա նկատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, խնդիրը պետք է կարգավորվի  դիվանագիտական ճանապարհով. Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանցի ցուցարարների կողմից՝ զրկելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապրուստի պայմաններից։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է Լաչինի միջանցքով անարգել անցնելու դրույթը։ 2022 թ․ դեկտեմբերի 13-ին Լեո Դոհերթին Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարություն է արել, 2023 թ․ հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ ՄԹ կառավարությունն ուղղակիորեն ասում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է բացի Լաչինի միջանցքը։ Մեր ուղերձը հստակ է՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի և բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատվի։ Մենք աջակցում ենք միջազգային ջանքերին, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՀԿ։ ՄԹ կառավարությունը ակտիվ շփման մեջ է հումանիտար կազմակերպությունների հետ, այդ թվում և Կարմիր Խաչի։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է շարունակեն խաղաղությանն ուղղված բանակցությունները։ Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը ՀՀ-ում»,-եզրափակել է նա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:55 Կարգապահական վաշտում նմանը չունեցող դեպք է եղել, իսկ ՌՈ պետը դեռ պաշտոնավարում է, ու որևէ մեկը պատասխան չի տվել. Աբրահամյան Այսօր, 13:53 ԱԱԾ ընդունելություն է հայտարել՝ հայ-իրանական պետական սահմանի անցակետում զինվորական ծառայության անցնելու համար (Տեսանյութ) Այսօր, 13:38 Մահացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան Այսօր, 13:35 Խաչատուրյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 13:23 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բուդապեշտում էր Այսօր, 13:08 31-ամյա վարորդը Գայի պողոտայում խախտել է երթևեկության կանոնները, սպառնացել պարեկներին Այսօր, 12:59 Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա Այսօր, 12:52 Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացել է Աշոտ Սարգսյանի անվան բազկամարտի ամենամյա մրցաշարը (Տեսանյութ) Այսօր, 12:37 ՔՊ-ական համայնքապետը հրազենային վնասվածք է ստացել, 1 անձ սպանվել է (Հրապարակ) Այսօր, 12:15 «Մանկական Եվրատեսիլի» քվերակությունը սկսված է. ինչպես քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին Այսօր, 12:05 Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արագածի նկարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է․ Լուսանկար Այսօր, 11:53 Սպանություն՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Այսօր, 11:35 Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիների և անհետ կորածների հարցերը Այսօր, 11:20 Մայք Թայսոնը պարտվել Է բլոգեր Ջեյք Փոլին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը Այսօր, 10:56 Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ նախագահի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:27 Երևանի և մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:17 Այս փուլում Հայաստանը հեռու է մնում ՀԱՊԿ աշխատանքների բոլոր ձևաչափերից. ՌԴ ԱԳՆ Այսօր, 10:11 Զիջի՛ր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավը Այսօր, 10:01 Երևանում խոշոր ավտովթար է եղել, 4 մեքենա է բախվել․ կա վիրավոր Այսօր, 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա Այսօր, 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված Այսօր, 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի Այսօր, 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ Այսօր, 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները 15/11/2024 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին 15/11/2024 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը 15/11/2024 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան 15/11/2024 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) 15/11/2024 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) 15/11/2024 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար 15/11/2024 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին 15/11/2024 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 15/11/2024 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում 15/11/2024 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 15/11/2024 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) 15/11/2024 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) 15/11/2024 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) 15/11/2024 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան 15/11/2024 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին 15/11/2024 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան 15/11/2024 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը 15/11/2024 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը 15/11/2024 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին 15/11/2024 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան 15/11/2024 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել 15/11/2024 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին

Տվյալ բաժնի վերջին նյութերը