25/01/2023 18:44
Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
«ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: