25/01/2023 14:46
ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք. Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին։
Նա ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
«Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։
Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,- նշել է Ռուբինյանը։