26/01/2023 16:02
«Սոլարա» ընկերությունը եռապատկել է հարկային պարտավորությունները
Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սոլարա» ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունների շարքում Սոլարան առաջատար դիրքերում է:
Ի տարբերություն 2021 թվականի նույն ժամանակաշրջանի, երբ ընկերությունը պետության հանդեպ պարտավորությունը կազմել է ավելի քան 215 մլն դրամ, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ընկերությունը վճարել է ավելի քան 650 մլն դրամ հարկ և մաքսատուրք։
Արդյունքում, 2022 թվականին «Սոլարա»-ն եռապատկել է պետությանը վճարած հարկային և մաքսային պարտավորությունները:
Արևային կայաններ տեղադրող ընկերության հարկային պարտավորություններն առաջանում են ինչպես արևային կայանների ու ջրատաքացուցիչների վաճառքից, այնպես էլ էկոարտադրանքի ու էկոծառայությունների տրամադրման արդյունքում:
«Սոլարա» ընկերությունը 2021 թվականի համեմատ ավելացրել է նաև աշխատակիցների թիվը. նրանց թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է շուրջ 50 տոկոսով: