26/01/2023 16:21
Շրջափակման հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցիների համար կառավարությունն ավելի քան 98 միլիոն դրամ է հատկացրել
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։
Ըստ այդմ ՝ նախատեսվում է հատկացնել՝ 98 միլիոն 490 հազար 500 դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ: