26/01/2023 11:41
Ադրբեջանը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
ԼՂ հայությանը իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
«Սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացն ու նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում», - ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը շատ էմոցիոնալ ենք տանում։
«Բայց պետք է կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունն ու խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը, առավել ևս, պետական իշխանության ներկայացուցիչների կողմից», - նշեց նա։
Վարչապետն ասաց, թե Հայաստանը շարունակում է հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերում։
«Որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը, հայաստանյան ու սփյուռքի անհատներն ու կազմակերպությունները պետք է շարունակեն համատեղ ջանքերը՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ։
Նա շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու կազմակերպություններին, ովքեր ստեղվծած իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն ու անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների ու երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա։