27/01/2023 10:38
Միքայել և Կարեն Վարդանյանները բանակի օրվա առթիվ 330 մլն դրամ են տրամադրել 44-օրյա պատերազմում զոհվածների անչափահաս երեխա ունեցող 1098 ընտանիքի
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները հերթական բարեգործական ծրագիրն են իրականացրել: 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ կորած ճանաչված 1098 զինծառայողի ընտանիքներից յուրաքանչյուրը, որոնք ունեն անչափահաս երեխա, Հայոց բանակի օրվա առթիվ, միանվագ ստացել են 300 հազարական դրամ ֆինանսական աջակցություն:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 330 մլն դրամ: