27/01/2023 20:55
Ինչպես ազատվել այտուցներից. Առաջացման պատճառներ և պայքարի ուղիներ
Առօրյա կյանքում անհարմարության և անհանգստության պատճառներից է մնում այտուցվածությունը՝ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի շրջանում։
Այտուցն առաջանում է տարբեր պատճառներով, օրինակ՝ օրգանիզմում ջրի ավելցուկի՝ երիկամների կամ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա օրգանիզմից, բժիշկները խորհուրդ են տալիս առաջին հերթին վերանայել սննդակարգը, ուշադրություն դարձնել ալկոհոլի չափաբաժնին և այտուցի առաջացմանը նպաստող այլ պատճառներին։
Հաջորդ պատճառը կարող է լինել ջրի պակասը, օրինակ՝ ծարավելիս ջրի փոխարեն գազավորված ջուր, հյութ, սուրճ, թեյ խմելը։ Այս ըմպելիքները չեն կարող բավարարել օրգանիզմի ջրի ամենօրյա պահանջը։ Ընդհակառակը, դրանք արգելակում են մարսողությունը և չեն կարողանում մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից։
Մարդուն պետք է մաքուր ջուր՝ առանց տարբեր հավելումների։ Նույն սուրճը կամ թեյը, ինչպես նաև բոլոր ոգելից խմիչքները, ուժեղ միզամուղ են, ինչի պատճառով օրգանիզմը հեղուկ է կորցնում, հետո ինտենսիվորեն կուտակում է խոնավություն, ինչի արդյունքում առաջանում են այտուցներ։
Գերհիդրատացիայի մեկ այլ հայտնի պատճառ են աղի մթերքները. Եթե մարդու սննդակարգը հագեցած է տարբեր աղի ուտեստներով, ապա աղի վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար օրգանիզմը «դիտավորյալ» ջուր է պահում։
Նստակյաց աշխատանք. Երբ մարդը օրվա մեծ մասն անցկացնում է կանգնած կամ նստած, նյութափոխանակության բոլոր գործընթացներն արգելակվում են, դանդաղ նյութափոխանակության պատճառով առաջանում է ոտքերի այտուց։
Եթե առողջական խնդիրներ չկան, կարող եք առանց մեծ ջանքերի հեռացնել ավելորդ հեղուկն օրգանիզմից։ Հետևելով որոշ խորհուրդների՝ ստանալ հիանալի արդյունք, իսկ դրա հետ մեկտեղ՝ առողջ մարմին։
Ավելի շատ ջուր խմեք. Օրական մոտավոր նորման առնվազն 8 բաժակ ջուրն է։
Սովորեք հավասարակշռել աղի ընդունումը. աստիճանաբար, առանց աղի ճաշատեսակներ ուտելով՝ չեք էլ նկատի դրա բացակայությունը։
Ակտիվ ապրելակերպ վարեք, որից կախված է ձեր նյութափոխանակությունը՝ առողջ կազմվածքի հիմքը և այտուցների վերացումը։
Բեռնաթափման օրեր կազմակերպեք՝ օրգանիզմից ավելորդ ջուրը հեռացնելու համար։ Շաբաթական մեկ կամ մի քանի օր ծախսեք մոնո-սնուցման վրա:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։