27/01/2023 16:34
ԵՄ-ն կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը
ԵՄ խորհուրդը վեց ամսով երկարաձգել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության անցկացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման ժամկետը։ Այդ մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարությունում։
«ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել 6 ամսով՝ մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը»,- նշված է հայտարարությունում։