27/01/2023 17:04
Մոսկվան պատրաստ է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ նոր հանդիպում կազմակերպել
Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը, որն ավելի վաղ չէր կայացել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում, Սերգեյ Լավրովի հովանու ներքո, կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունները։ Դրա մասին մենք տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, հրապարակային ենք խոսել այդ մասին։ Կարծում ենք՝ պարբերաբար ի հայտ եկող բարդությունները չպետք է բանակցային գործընթացի սառեցման պատճառ դառնան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։